Նկարչի մասին

Նոնա Գաբրիելյանը բազմաժանր արվեստագետ է, որի ստեղծագործական դաշտը ներառում է կերամիկա, փոքրածավալ բրոնզե պլաստիկա, գեղանկար, գրաֆիկա և գրականություն – արձակ ու պոեզիա։ Նրա արվեստը կամուրջ է ավանդույթի և փորձարկման միջև, ձևի ու հույզերի երկխոսություն` մարմնավորված պլաստիկայի, գծի, գույնի և կերպարի միջոցով: Նրա ճակատագիրը, ինչպես իր ստեղծագործությունները, բաղկացած է երեք կարևոր շրջանից, որոնք ազդել են նրա գեղարվեստական լեզվի ձևավորման վրա` Թբիլիսիի բազմաշերտ մշակութային միջավայրը, Երևանի մոնումենտալ արվեստի ավանդույթը և միջազգային ճանաչումը Եվրոպայում:

Թբիլիսի (1944–1963)
Նոնա Գաբրիելյանը ծնվել է 1944 թ. Թբիլիսիում, մի քաղաք, որտեղ արևելյան և արևմտյան մշակույթները միահյուսված են։ Մանկության տարիներին գեղանկարչությունը դառնում է իր արտահայտման լեզուն։ Ավարտելով Թբիլիսիի թիվ 66 միջնակարգ դպրոցը՝ նա որոշում է տեղափոխվել Հայաստան՝ արվեստին նվիրվելու համար։

Երևան (1963–1992)
1963 թ. ընդունվում է Երևանի թատերա-գեղարվեստական ինստիտուտ՝ ուսանելով պրոֆեսոր Ռ. Լ. Սիմոնյանի մոտ։ Նրա դիպլոմային աշխատանքը ցուցադրվում է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում՝ լավագույն դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսում։

1971 թ. դառնում է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, մասնակցում է մի շարք ցուցահանդեսների։ Նրա անհատական ցուցահանդեսը ՀՀ Ժամանակակից արվեստի թանգարանում (1980) ամրապնդում է նրա հեղինակությունը։ Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ զբաղվում է ուսուցչական գործունեությամբ և արվեստի քննադատությամբ։ Դասավանդել է Մանկավարժական ինստիտուտում և աշխատել որպես արվեստի քննադատ Հայաստանի արվեստի հիմնադրամում։ Մասնակցել է հուշարձանային և դեկորատիվ նախագծերի ստեղծմանը Երևանում, Եղեգնաձորում, Կոնակովոյում և ԽՍՀՄ այլ քաղաքներում։

1980-ականների վերջում՝ սոցիալական և քաղաքական ճգնաժամի պայմաններում, նա որոշում է տեղափոխվել արտասահման։

Վիսբադեն (1992–2022)
1992 թ. Գաբրիելյանը՝ ստանալով անհատ ձեռներեցի կարգավիճակ, նկարիչ Վան Սողոմոնյանի հետ հիմնում է Atelier V&N պատկերասրահը Վիսբադենում։
Այս պահից սկսվում է նոր շրջան` լի միջազգային նախագծերով, դասավանդմամբ և խորը գեղարվեստական փորձարկումներով:

Առաջին տասնհինգ տարիները ինտենսիվ ցուցահանդեսների ժամանակաշրջան էր` Վիսբադեն, Ֆրանկֆուրտ, Քյոլն, Բեռլին, Հալլե, Ֆյուրստենվալդ, Բերգհայմ, Վալլուֆ, Փարիզ:
1999 թվականից Գաբրիելյանը KERAMOS (Վարշավա) կերամիկայի միջազգային ակադեմիայի անդամ է: 1999 թ. Ռեզիդենտ է Citռ Internationale des Arts-ում, Փարիզ, Ֆրանսիա:

Այդ ժամանակաշրջանի հիմնական ցուցահանդեսները

1993 թ. Kurhaus – Galerie Hygieia, Վիսբադեն, Գերմանիա

1999 թ. անհատական ցուցահանդես Citռ Internationale des Arts-ում, Փարիզ

2000 թ. Art Present պատկերասրահ, Փարիզ

2008 թ. Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևան

2012 թ. «Աշխարհը գույների մեջ» ցուցահանդեսը, Վիսբադեն

2016 թ. «Երկնքի և երկրի միջև» Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան

Նրա աշխատանքը Գերմանիայում դառնում է կամուրջ եվրոպական մոդեռն իզմի և արևելյան ավանդույթների միջև: Գույնը ձեռք է բերում խորհրդանշական իմաստ, իսկ ձևերը` արտահայտչական ազատություն, բայց դրանք դեռևս կապված են մնում հայկական արմատների հետ:

2004–2021 թվականներին նա դասավանդել է Վիսբադենի Akademie für Ältere VHS-ում և անցկացրել վարպե տաց դասեր Եվրոպայի տարբեր երկրներում և Հայաստանում:
Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում (Երևան), Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգագրական թանգարանում, Ֆրեխենի «Keramion» խեցե գոր ծու թյան թանգարանում (Գերմանիա), Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում (Ռուսաստան) և Դեկորատիվ արվեստի համառուսական թանգարանում (Մոսկվա):

Կերպարվեստից բացի, Նոնա Գաբրիելյանը ստեղծագործության փիլիսոփայությունն է ուսումնասիրում բառերի միջոցով: Նրա գրքերը, ինչպիսիք են «Տխրության քնքուշ ամպերը» (2013) և «Մենության կախարդանքը» (2017), «Անմոռանալի» (2024), լի են ժամանակի, արվեստի և մարդկային հոգու բնույթի վերաբերյալ նուրբ մտորումներով, իսկ «Երկնքի բեկորներ» (2003), «Հպում» (2006), «Ոչ մի տեղից» (2007), «Բառի գույնը» (2010) բանաստեղծական ժողովածուները նրա գեղարվեստական մեթոդի յուրատեսակ շարունակությունն են, որտեղ ձևն ու բովանդակությունը միաձուլվում են ներդաշնակ ամբողջության մեջ:

Նոնա Գաբրիելյանը ոչ միայն արվեստագետ է, այլև Հայաստանի մշակութային դեսպան։ Երեսուն տարիների ընթացքում, երբ նաև իր հանգուցյալ ամուսինը` Վան Սողոմոնյանը, ապրել են Գերմանիայում, նրանց Վիսբադենյան արվեստանոցը` «Kunst-Atelier V&N», դարձել է կարևոր կենտրոն նկարիչների, աշակերտների և արվեստասերների համար։ 1995 թվականից Նոնա Գաբրիելյանը դասավանդել է գեղանկարչության, գրաֆիկա և անցկացրել է վարպետության դասեր` կրթելով ավելի քան 55 երիտասարդ նկարիչ։ Նրանցից շատերը նրա հետ մեկնել են Հայաստան, ծանոթացել նրա ժողովրդին ու մշակույթին, նկարել նրա երկրի հուշարձաններն ու բնապատկերները։ Ինչպես ինքն է ասում. «Արվեստը համընդհանուր լեզու է, հատկապես գեղանկարչությունն ու երաժշտությունը։ Ամեն ոք կարող է այն հասկանալ առանց թարգմանության»։ Այս հոգևոր առաքելությամբ նա ոչ միայն ներկայացրել է իր սեփական ստեղծագործությունները Գերմանիայում, այլև ներառել է իր աշակերտների աշխատանքները և խթանել երիտասարդ արվեստագետների անկախ ցուցահանդեսները։ Արվեստը, որպես մշակութային երկխոսության լեզու, նրա համար ընդգրկում է նաև գրականությունը։ Տարիների ընթացքում նա հրատարակել է բազմաթիվ բանաստեղծություններ և պատմվածքներ՝ զարդարված իր պատկերազարդումներով` հայերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով։ Ինչպես հաճախ է ասում. «Նկարիչը պատկանում է ամբողջ աշխարհին, և ամբողջ աշխարհը պատկանում է նկարչին»։ Նոնա Գաբրիելյանը հենց այդպիսի արվեստագետ է։
Մյուրիել Միրաք-Վայսբախ
Գրող և Armenian Mirror-Spectator թերթի թղթակից

nonagabrielyan.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են։| Պատրաստված է PAP ART Gallery-ի կողմից։